ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել, որի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել անել ամեն ինչ` ազատելու համար ՈՒկրաինայի արևելքում առևանգված եվրոպական ռազմական դիտորդներին: Նշենք, որ շաբաթ օրը Սլավյանսկի ինքնապաշտպանության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե դեռևս մտադիր չեն ազատ արձակել դիտորդներին, քանի որ նրանց լրտես են համարում: Ավելի ուշ անջատողականները հայտարարել են Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ ձերբակալվածների ճակատագիրը քննարկելու իրենց պատրաստակամության մասին:
ՌԴ արտգործնախարարությունն իր հերթին հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե պաշտոնական Մոսկվան պատրաստ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի դիտորդներն ազատ արձակվեն: